Կլ իմա յ ի փոփոխություն. մարտահրավերի հաղ թահարման կրծքանշան
2019
Տարբեր ոլորտների մարտահրավերներին նվիրված ՄԱԿ-ի ձեռնարկների շարքը նպատակ ունի բարձրացնել երիտասարդների իրազեկությունը, կրթել և խրախուսել նրանց՝ փոխել իրենց վարքագիծը և իրենց համայնքներում լինել փոփոխությունների ակտիվ նախաձեռնողներ: Այդ ձեռնարկները կարող են օգտագործվել դպրոցականների և երիտասարդական խմբերի հետ աշխատանքներում: ՄԱԿ-ի ձեռնարկների շարքը հավանության է արժանացել ԱԱԱՍՀԱ-յի և ՍՇՀԿ-ի կողմից: Ուսուցիչները և առաջնորդները ձեռնարկներում ներառված առաջադրանքները կարող են հեշտությամբ հարմարեցնել/ադապտացնել: Վերոհիշյալ շարքը ներառում է առկա և մշակման փուլում գտնվող ձեռնարկները, որոնք վերաբերում են գյուղատնտեսությանը, կենսաբազմազանությանը, էներգիային, կլիմայի փոփոխությանը, անտառներին, սեռային հավասարությանը, կառավարմանը, սովին, ճիշտ սնուցմանը, համաշխարհային օվկիանոսին, հողային և ջրային պաշարներին:
显示更多 [+] 显示较少 [-]